Ամբիոնը կազմավորվել է 1959 թվականին «Մեքենագիտության և նյութերի մշակման» անվանմամբ։ 1967 թվականին ամբիոնը փակվել է, վերաբացվել է 1969թ․-ին: 2012 թվականին վերակազմավորվել է «Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և նրանց դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի՝ «Մեքենագիտության և նյութերի մշակման» և «Ընդանուր տեխնիկական առարկաների և նրանց դասավանդման մեթոդիկա» ամբիոնների միավորման արդյունքում, իսկ 2015թ․-ին վերանվանվել է «Տեխնոլոգիական կրթության» ամբիոն։
Ամբիոնին կից գործում են «Համակարգչային գրաֆիկա և ռոբոտոտեխնիկա», «Հագուստի մոդելավորման և սննդի պատրաստման տեխնոլոգիա» լաբորատորիաները, «Մետաղամշակման» և «Փայտամշակման» արհեստանոցները:
Ամբիոնի առարկաների գծով բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներն անցնում են ուսումնական և արտադրական պրակտիկա «Ինտերստանոկ» ԳԱԲԲԸ և ՓԲԸ «Ռուսալ-Արմենալ» գործարաններում, «ԻՆՖՈՒՍ» ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանն աջակցող ՀԿ-ում, ինչպես նաև ՀՀ բանկերում։
Ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական Պրոբլեմների Ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ, ինչպես նաև ՀՊՃՀ-ի մետալուրգայի և նյութագիտության պրոբլեմային լաբորատորիայի հետ:
Ամբիոնում ներկայումս աշխատում են 2 պրոֆեսոր և 4 դոցենտ: Ամբիոնն ունի մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման 3 հայցորդ:
Ամբիոնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են ինչպես հանրապետության, այնպես էլ այլ երկրներում կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին:
Ամբիոնի դասախոսները ներգրավված են «Տեխնոլոգիա» առարկայի չափորոշիչների մշակման և դասագրքերի ստեղծման գործընթացներում։
Ամբիոնում զարգացնում են հետևյալ հիմնական գիտական ուղղությունները`
- Միջին դպրոցում տեխնոլոգիայի ուսուցման արդյունավետության բարձրացման հիմնահարցը,
- Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա, նորարարական մեթոդներ,
- Ինժեներական մտածողության ձևավորումը տեխնոլոգիայի ուսուցման գործընթացում,
- Ստեղծագործական և տեխնիկական կարողունակության զարգացման տեսական և գիտափորձարարական մեթոդների հետազոտումը,
- Մակերևութային ճարտարագիտության, ժամանակակից մետաղների մշակման հումքատնտեսող տեխնոլոգիաներ։