ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100 միավոր գիրք՝ 100-ամյակի շրջանակներում
25.03.2022
100 միավոր գիրք՝ 100-ամյակի շրջանակներում

Մանկավարժական համալսարանի 100-ամյակի շրջանակներում Բանասիրական ֆակուլտետը 100-ից ավելի գիրք նվիրաբերեց Լոռու մարզի Քարինջի միջնակարգ դպրոցի գրադարանին: Դսեղի հարևանությամբ գտնվող դպրոցում սովորում է 67 աշակերտ:

Ֆակուլտետը հյուրընկալել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արշակ Պողոսյանին, որը ուսուցչական աշխատանքի է մեկնել «Դասավանդիր Հայաստան» ծրագրով:

Բանասիրական ֆակուլտետի կողմից գրքի նվիրատվությունները դպրոցներին շարունակվելու է: