ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2023-2024 ուստարվա ընդունելության մրցույթը հաղթահարած դիմորդների փաստաթղթերի ընդունում
27.07.2023
2023-2024 ուստարվա ընդունելության մրցույթը հաղթահարած դիմորդների փաստաթղթերի ընդունում

Առկա բակալավրիատի հարգելի՛ դիմորդ, շնորհավորում ենք ՀՊՄՀ ընդունվելու կապակցությամբ։ 

Սիրելի՛  դիմորդ, օգոստոսի 28-31-ը՝ ժամը՝ 9։30-16։30-ն, անհրաժեշտ է ՀՊՄՀ համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  1. Միջնակարգ կրթության ատեստատ՝ թղթային տարբերակով կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի բնօրինակը,
  2. ԳԹԿ վկայագիր (միասնական քննության արդյունքները հաստատող փաստաթուղթ, ԳԹԿ վկայագիրն անհրաժեշտ է ստանալ այն հաստատությունից, որը տրամադրել է կոդը),
  3. 3x4 չափի 4 լուսանկար (լուսանկարների հետնամասում գրել ազգանունը և անունը),
  4. Անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը (անձնագիրկամID քարտ և այլն),
  5. 5․ Սոցիալական քարտ
  6. Արական սեռի ներկայացուցիչները՝ կցագրման վկայականը և դրա պատճենը կամ առկայության դեպքում՝ զինվորական գրքույկը և դրա պատճենը։

Բանասիրական ֆակուլտետ (Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ, 306 սենյակ)

  • Հայոց լեզու և գրականություն

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ (Խանջյան 5, 4-րդ հարկ, 410 սենյակ)

  • Ֆիզիկա
  • Ինֆորմատիկա
  • Մաթեմատիկա
  • Մաթեմատիկա-ֆիզիկա
  • Մաթեմատիկա-ինֆորմատիկա
  • Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ (Խանջյան 5, 6-րդ հարկ, 602 սենյակ)

  • Քիմիա
  • Կենսաբանություն
  • Աշխարհագրություն
  • Աշխարհագրություն-բնագիտություն
  • Կենսաբանություն-քիմիա
  • Շրջակա միջավայրի գիտություններր

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ (Տիգրան Մեծի 17, 4-րդ հարկ, 419 սենյակ)

  • Պատմություն
  • Հասարակագիտություն

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ (Ալեք Մանուկյան 13, 2-րդ հարկ, 213  սենյակ)

  • Կերպարվեստ
  • Հագուստի մոդելավորում
  • Դեկորատիվ կիրառական արվես
  • Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում
  • Մշակութաբանություն
  • Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
  • Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
  • Երաժշտական կրթություն

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ (Խանջյան 5, 7-րդ հարկ, 702 սենյակ)

  • Սոցիալական մանկավարժություն
  • Հոգեբանություն
  • Սոցիոլոգիա
  • Սոցիալական աշխատանք

Կուլտուրայի ֆակուլտետ (Ալեք Մանուկյան 13ա, 2-րդ հարկ, 201 սենյակ)

  • Պարարվեստ
  • Գեղարվեստական լուսանկարչություն
  • Օպերատորություն
  • Գործիքային կատարողականություն
  • Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
  • Լրագրություն
  • Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
  • Կառավարում (ըստ ոլորտի)

Սկզբնական կրթության ֆակուլտետ (Խանջյան 5, 5-րդ հարկ, 511 սենյակ)

  • Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ (Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, 318 սենյակ)

  • Սուրդոմանկավարժություն
  • Տիֆլոմանկավարժություն
  • Օլիգոֆրենոմանկավարժություն
  • Լոգոպեդիա

Օտար լեզուների ֆակուլտետ (Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ, 110 սենյակ)

  • Ռուսաց և գրականություն
  • Անգլերեն և գրականություն
  • Գերմաներեն և գրականություն
  • Իսպաներեն և գրականություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Զինվորական ծառայության մեկնած դիմորդների ծնողները /հայրը կամ մայրը/ մինչև սեպտեմբերի 1-ը պետք է ներկայանան ՀՊՄՀ՝ Խանջյան 5, 1-ին հարկ 104 սենյակ (քարտուղարություն)՝ տարկետում ձևակերպելու նպատակով դիմում գրելու համար։ Անհրաժեշտ է ներկայացնել ծառայության մեկնելու վերաբերյալ տեղեկանք զինվորական կոմիսարիատից և ծնողի անձնագրի պատճենը:

Հարգանքով՝
ՀՊՄՀ Ընդունող հանձնաժողով
Հասցե՝ ք․Երևան, Խանջյան 5,
հեռ.` (+374 10) 59-70-69