2025-2026 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն
06.06.2025
ՀՊՄՀ-ն հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա առկա (հեռակա) ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելություն:
Փաստաթղթերն ընդունվում են․
- առկա ուսուցմամբ՝ առաջին փուլ՝ հունիսի 15-ից հուլիսի 2-ը, երկրորդ փուլ՝ հուլիսի 2-ից օգոստոսի 22-ը
- հեռակա ուսուցմամբ՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 3-ը
Առկա ուսուցման ընդունելության քննությունները (հարցազրույցները) կանցկացվեն օգոստոսի 25-29-ը, իսկ հեռակա ուսուցմանը՝ հոկտեմբերի 6-9-ը։
Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Դիմորդների ներգրավման բաժին՝ (010) 597069 կամ (077) 597069։
Մասնագիտությունների ցանկ։
























