ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

40 տարի բուհում
29.05.2017
40 տարի բուհում

Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության բաժնի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել էր դոցենտ Մարինա Ստեփանյանին նվիրված «40 տարի համալսարանում» խորագրով միջոցառումը:

Բազմամյա մանկավարժը Երաժշտության ամբիոնում նա ուսուցանել է «Դաշնամուր» առարկան, կրթել երիտասարդների մի քանի սերունդ. շրջանավարտներից մի քանիսը դասավանդում է հարազատ բուհում:

Միջոցառման ընթացքում հնչեցին Վ. Ա. Մոցարտի, Կոմիտասի, Ալ. Սպենդիարյանի, Ա. Խաչատրյանի, Ալ. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Ռ. Անդրիասյանի, Էնրիկե Սանտեուհինիի ստեղծագործությունները:

Դաշնամուրային դասարանի համերգի ընթացքում մանկավարժին ողջունեցին նրա ներկայիս և նախկին տարիների սաները,  ինչպես նաև ամբիոնի ազգային գործիքների նվագախումբը: Ուսանողները հանդես եկան բարձր կատարողականությամբ. ելույթները տպավորիչ էին, քանի որ «Դաշնամուր» առարկան նրանց համար ընդհանուր է և ոչ թե մասնագիտական:

Ի դեպ, Երաժշտության ամբիոնի պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը ղեկավարեցին դոցենտ Գայանե Հեբոյանի դիրիժորական դասարանի 4-րդ կուրսի ուսանողները:

«Մանկավարժ լինելը ուրիշի երեխային սիրելու մասնագիտությունն է. այդպիսին է Մարինա Ստեփանյանը». այս խոսքերով բնորոշեցին նրան գործընկերներն ու հավելեցին, որ երբեմն չափից դուրս մեղմ լինելն էլ ապացուցում է՝ ուսանողների հանդեպ ունի մայրական պարզ, ազնիվ ու ջերմ վերաբերմունք: