ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բեմում ապագա ռեժիսորներն են
15.04.2016
Բեմում ապագա ռեժիսորներն են

Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստառեժիսուրայի 1-ի կուրսի ուսանողները հադես եկան ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմամբ:

Անմասն չմնալով նաև ապրիլյան գործողությունների մասին ևս մեկ անգամ արձագանքելուց և հարգանքի տուրք մատուցելուց՝ իրենց առաջին բեմելի ընթացքում ուսանողները նախ հարգեցին զոհերի հիշատակը, ապա հանդիսատեսին ուղղված կոչ-հորդորով կրկնեցին՝ հայ ժողովուրդ, մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:

Հաղթական երգերի կողքին «Մարտիկի երգ»-ն է, դերակատարները՝ նախկին կամ ապագա զինվորներ, որոնց մի մասը ծնվել է ապրելու կամ սիրելու համար, իսկ մի ստվար հատվածը ընտրել է մահը՝ ապրեցնելու համար:

Բեմադրության ռեժիսոր, պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը գոհ է ուսանողներից՝ աշխատասեր են այնքան, որ 2,5 ամսվա ընթացքում կարողացան «Տեսանելի երգ» ժանրում ներկայացնել մասնագիտական բոլոր բաղադրիչները:

«Առաջին բեմելն այն քայլն է, որից հետո մասնագիտությանը կամ նվիրվում և սիրահարվում են, կամ հակառակը»,-նկատում է պրոֆեսորն ու հույս հայտնում, որ ռեժիսորի հետաքրքիր, բայցև մեծ աշխատանք պահանջող մասնագիտությանը նվիրվողների թիվն առավել մեծ է լինելու:

Լուսանկարները՝ Էլիզաբեթ Սեդոյանի