Ֆրանսիայի Լիլ քաղաքի մանկավարժական կրթության բարձրագույն դպրոցի հետ ունեցած համագործակցության շրջանակներում Մանկավարժականում էր նույն բուհի մագիստրոս Կլոդ Դելավիլը:
Ֆրանսիացի ուսանողուհին մեկամսյա պրակտիկայի շրջանակում դասավանդել է Օտար լեզուների ֆակուլտետի 1-ին, 2-րդ, 4-րդ կուրսերի ֆրանսերեն լեզվի և գրականության բաժնի ուսանողներին:
Այցելության առաջին շաբաթվա ընթացքում Կլոդ Դելավիլը ծանոթացավ մանկավարժաական կրթություն իրականացնող առաջատար բուհի գործունեությանն ու անկեղծորեն չթաքրեց իր զարմանքն ու հիացմունքը.« Մեծ ձեռքբերում է, որ այս փոքրիկ երկրում կա այսպիսի համալսարան, որտեղ օտար լեզվի դասավանդման որակը ոչ միայն չի զիջում, այլև գերազանցում է եվրոպական առաջատար բուհերում ուսուցանվող օտար լեզուների դասավանդման որակին»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ֆրանսիացի մագիստրոսը:
ՀՊՄՀ-ի ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանն ընդգծեց օտար լեզվի դասավանդման որակի բարձրացմանն ուղղված նման փորձերի ներդրման արդյունավետությունը:
«Պրակտիկայի ընթացքում մեր ուսանողներին հնարավորություն ընձեռվեց կատարելագործել ֆրանսերեն լեզուն ոչ միայն լսարանային, այլև արտալսարանային պարապունքների միջոցով: Ուսանողների շարժունակության նմանատիպ փորձերի ներդրումը խթանում է ֆրանսերն լեզվի և ֆրանկոֆոն արժեքների տարածմանն աշխարհում: Այս ոտեցումը թույլ կտա զարգացնել աշխատաշուկայում ժամանակակից պահանջներին համապատասխան դասավանդման նոր որակ»,-նկատեց ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը: