
Շնորհակալ։ Եթե մեկ բառով փորձեմ նկարագրել Ավստրիայում ունեցած ամիսները, ապա կասեմ շնորհակալ` իմ ամենա ՀՊՄՀ- ին, ERSMUS + կրեդիտային շարժունակության ծրագրին․․․
Շնորհակալ։ Եթե մեկ բառով փորձեմ նկարագրել Ավստրիայում ունեցած ամիսները, ապա կասեմ շնորհակալ` իմ ամենա ՀՊՄՀ- ին, ERSMUS + կրեդիտային շարժունակության ծրագրին, 5 ու կես ամիսների ընթացքում ինձ աջակցած մարդկանց, նախախնամություններին և իհարկե ինքս ինձ, աշխատասիրության և կամքի ուժի համար։ Ճանապարհորդելը ինձ համար միշտ է երազանք եղել, թեպետ ամենալուսավոր երազներս Բիգ Բենյան հմայնքով էին զարդարվում, այնուամենայնիվ ծրագրի մասին իմանալու առաջին օրից մի անբացատրելի ուժ անընդհատ կրկնում էր` կոտրիր ծուլությունդ և ի գործ։
Չխորանալով դեպքերի մանրամասնություններում, ընդհամենը կասեմ, որ նպատակը երբևէ հանդիպած ամենաուժեղ զենքն է, իսկ աշխատասիրությունը` ամեակարևոր նախապայմանը երազանքներին ընդառաջ քայլելու համար։ Վստահաբար` տիեզերքում մի բարձրագույն ուժ կա, որը նպատակիդ կրկնակի արագությամբ ուղարկում է դեպի քեզ, քան դու ես շարժվում, ուղղակի այստեղ էլ մի նախապայման կա. Հավատք, բարություն, աշխատասիրություն եռանկյունին պիտի իդեալական համակշռության մեջ լինեն։ Վիեննայում եղած ժամանակահատվածում ավելի քան արժևորեցի Մանկավարժական համալսարանը, երկու համալսարանների միջև հաստատված կայուն, խորը և արդյունավետ համագործակցության արդյունքում և շնորհիվ միշտ զգացել ենք միջազգային համագործակցության բաժնի ջերմ ու հոգատար վերաբերմունքը։ Մասնագիտական գիտելիքների առումով երբևէ պակաս չզգացինք, գուցե դա նաև կապված է այն հանգամանքի հետ, որ բնական գիտությունների ներսում ամենինչ գրեթե հաստատուն է և կապ չունի թե ինչ լեզվով կուսումնասիրես, նույնը վերաբերվում է նաև մեթոդական զինանոցին, շնորհիվ ԱԴՄ ամբիոնի դասախոսների ջանքերի այս մասով նույնպես մեծ տարբերություններ չզգացինք։
Վիեննայում հնարավորություն եմ ունեցել Հայաստանի տնտնեսությանը առնչվող ծրագիր ներկայացնել, կիրառական հետազոտության շրջանակներում հանձնարարված էր օտարերկրացի մեկ այլ հետազոտողի հետ զարգացման ծրագիր ներկայացնել, պատկերացրեք, ես ծրագրիս մեջ, որպես հավանական գործակից եմ նշել Ավստրիական զարգացման գործակալությանը, և ելույթի վերջում ներկաներից մեկը սկսում է շատ խորը հետաքրքրությամբ խոսել և նույնիսկ որոշ մանրամասներ ներկայացնել Հայաստանի մասին, որոնք ինձ համար էլ են նորություն և միայն այդ ժամանակ լարելով տեսողությունս և ուշադրությունս նկատում եմ, որ նա Ավստրիական զարգացման գործակալության աշխատակից է։ Ի դեպ նախագիծը պաստառի տեսքով եղել է նաև Վիեննայի տեխնիկական թանգարանում, ցավոք Covid 19 ով վարակված լինելու արդյունքում չկարողացա թանգարանում նախագծերի ցուցադրությանը ներկա գտնվել։ Մեր համալսարանը նախատեսել էր նոյեմբեր ամսին մշակութային միջոցառումներ կազմակերպել, որի ընթացքում պիտի Հայաստանը իր գունեղ մշակույթով ներկակացնեինք, սակայն, համավարակը և համազգային լոքդաունը չեղարկեցին այն։ Իրականում քովիդով պայմանավորված դասերի մեծամասնությունը առցանց է եղել և ցավոք հաղորդակցությունը օտարերկրյա ուսանողների հետ մինիմալ էր, սակայն դրա հետ մեկտեղ երբեք մեզ Վիեննայում մենակ չենք զգացել։ Վիեննայում ապրած յուրաքանչյուր օրը հիշարժան էր ու անմոռանալի։ Շնորհակալ ու էլի շնորհակալ։
















