ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարիաննա Գիգոլի Ամիրաղյան
03.02.2016

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

amiraghyanmarianna44@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն

Կրթություն
• 2020թ. ԲՈԿ-ի Մանկավարժություն-020 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
• 2006 – 2011թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի հայցորդ:
• 2000 – 2005թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության և անգլերեն լեզվի բաժնի շրջանավարտ:

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու
Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Նախադպրոցականի խոսքի լեզվաբանական վերլուծությունը որպես կրթական ծրագրի մշակման հիմք», Մանկավարժություն-020 մասնագիտական խորհուրդ՝ ԺԳ. 13.00.01 «Մանկավարժության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ (Ա № 09530)։

Աշխատանքային փորձ
2014թ. առ այսօր ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
Նախադպրոցական մանկավարժություն
Նախադպրոցական կրթության տեսություն և պրակտիկա

Մագիստրատուրա
Ընտրովի դասընթացներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման հիմնախնդիրները, նախադպրոցական կրթության չափորոշիչ, կրթական ծրագրեր, նախադպրոցական կրթության կազմակերպման նորարարական մոտեցումներ։

Գիտական աշխատությունները
• Նախադպրոցական հաստատություններում (4-6 տարեկան երեխաների) օտար լեզվի դասավանդման կրթական ծրագիր, Երևան, «Մարի» հրատ, 2021
• Անգլերենը փոքրիկների համար (4-6 տարեկաններ)//ձեռնարկ անգլերենի մասնագետի համար, Երևան, «Մարի» հրատ, 2021
• Մենագրություն․ The linguistic analysis of preschooler's speech as a basis of designing educational curriculum, Lambert, Academic publishing, 2017
• 30-ից ավելի գիտականհոդվածներ հայկական և արտասահմանյան գիտական ամսագրերում

ORCID ID https://orcid.org/0000-0002-5984-7623 

Վերապատրաստումներ
• 2014 թվականից առ այսօր հայաստանյան և միջազգային կրթական ծրագրերի մասնակից

Անդամակցություն
• ՀՊՄՀ «Գիտական տեղեկագիր» հանդեսի պատասխանատու քարտուղար
• Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի որակի պատասխանատու

Հավաստագրեր և շնորհակալագիր
10-ից ավելի հավաստագրեր

Շնորհակալագիր
2021 - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» մշակման աշխատանքային խմբում գործուն ներդրում ունենալու համար։

Համակարգչային իմացություն
Microsoft փաթեթ CC /MS Windows, MS Word, MS Exel, MS PowerPoint/
Adobe Animate CC
Adobe Photoshop CC
Adobe Illustrator CC
Adobe Audition CC

Լեզուների իմացություն
հայերեն (գերազանց)
անգլերեն (գերազանց)
ռուսերեն (լավ)