ՀՀ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները՝ պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանի ղեկավարությամբ, հանդիպեցին Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ։
Այցի նպատակն էր ներկայացնել ծառայության գործունեությունը՝ երիտասարդ և բանիմաց մասնագետներին հնարավորություն տալով համալրել իրենց շարքերը։
Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։