TEMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում (ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման գործընթացներում) օրերս անցկացվեց մրցույթ` հոկտեմբերի 17-20-ը Իտալիայի Մաչերատա քաղաքի համալսարանում կայանալիք վարժանքին (թրեյնինգին) մասնակցելու համար:
Մրցույթին մասնակցում էին 2015 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ծրագրի շրջանակներում արտասահմանյան փորձագետների կողմից իրականացրած վերապատրաստումներին մասնակից ուսանողները:
Մրցույթի արդյունքում Իտալիայում կայանալիք վերապատրաստումներին Հայկական պետական մանկավարժական համասարանից կմասնակցեն բուհի Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներ Ալինա Պողոսյանը, Հռիփսիմե Մարտինյանն ու Գեղանուշ Բաղդասարյանը: