Մանկավարժական համալսարանի 10 ուսանողներ «Ամառային դպրոց 2018» միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում եղան նաև Սանկտ Պետերբուրգում։
Այցի ընթացքում ծրագրի մասնակիցները եղան քաղաքի պատմամշակութային բազմաթիվ կենտրոններում, այցելեցին թանգարաններ, մասնակցեցին կամուրջների բացման արարողությանը։ Ծրագրի շրջանակներում Մանկավարժականի ուսանողները մասնակցեցին նաև մեկշաբաթյա դասընթացի, որի ընթացքում ներկայացվեց ռուսական քաղաքներն ու ճարտարապետությունը, ռուսական նկարչությունը, ռուս գրականությունն ու ժողովրդական բանահյուսությունը:
Դասընթացի ավարտին մասնակցեցին մասնակցեցին քվեստի և գերազանց արդյունք ցուցաբերեցին դասաժամերին ներկայացվածի և էքսկուրսիաների ընթացքում ներկայացվածի վերաբերյալ։ Ծրագրի ավարտին մասնակիցներն ստացան հավատսագրեր և նվերներ։
Պետերբուրգյան «Ամառային դպրոց 2018»-ի մասնակիցները վստահեցնում են՝ տպավորություններն անմոռանալի են, զգացողությունները՝ աննկարագրելի։