Չինական հարուստ մշակույթ, հետաքրքիր տեսարժան վայրեր, համեղ ուտեստներ. այսպիսին են Չինաստանում «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի աբովյանականների տպավորությունները:
15 օր Մանկավարժականի ուսանողները բացահայտեցին 38 միլիոն բնակչություն ունեցող Չունցին քաղաքն իր ողջ հմայքով՝ այցելելով թանգարաններ, չինական կոլորիտով հարուստ մշակութային բազմաթիվ վայրեր:
Չինաստանի Հարավ-արևմտյան համալսարանում կազմակերպված միջազգային ծրագրի շրջանակներում կազմակերպվել են ուսուցողական այցեր, դասընթացներ՝ հիերոգլիֆների, տնտեսության, չինական ուսուցման համակարգի և խոհանոցի մասին:
Ուսանողները հանրավորություն ունեցան նաև երեք օր անցկացնել Գույչժոու քաղաք, այցելել պատմամշակութային վայրեր:
Չինաստան մեկնած ուսանողների խոսքով՝ ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալ այլ ազգերի, մշակույթը կրողների հետ, ունենալ նոր ընկերներ և գիտելիքներ: