Նոյեմբերի 15-20-ը Երևանում անցկացվեց Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը։
Փառատոնի շրջանակներում ամփոփվեց նաև «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր Հայաստանից եւ արտերկրից ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Ծրագրի հաղթող է ճանաչվել Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի շրջանավարտ Մարիամ Հարությունյանը` «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ։
Մանկավարժականի մրցանակակիր շրջանավարտին Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը նվիրել է շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման ամբողջական ֆինանսավորում:
Ի դեպ, միջազգային փառատոնի ողջ ընթացքը լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել են ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանն ու ուսանողները։