Աիդա Քալաշյան
04.04.2017

Ակնկալիքներս շատ մեծ էին, ոգևորությունս՝ ավելի
Հատուկ կրթության ֆակուլտետ
aida.qalashyan@aspu.am
Մեկ տարի առաջ ես անգամ պատկերացնել չէի կարող, որ հնարավորություն կունենամ սովորելու արտերկրում: Եվ ահա հունվար ամսին ֆակուլտետի հայտարարությունների տախտակին նկատեցի Ռուսեի համալսարան գնալու մրցույթի մասին: Մի փոքր մտավախություն կար, սակայն դիմեցի, և շահեցի մրցույթը:
Ակնկալիքներս շատ մեծ էին, ոգևորությունս՝ ավելի:
Բուլղարիան ինձ համար «բացահայտումների երկիր» էր.
- կարողացա բացահայտել ինքս ինձ,
- ապրել և սովորել միայնակ՝ առանց ծնողների օգնության,
- սովորել մասնագիտական նոր մոտեցումներ,
- փոխանակել ոչ միայն գիտելիքները, այլ նաև մշակութային արժեքներ, և հպարտանալ, որ ՀԱՅ եմ
- ձեռք բերել այնպիսի ընկերներ, որոնց հետ յուրաքանչյուր անցկացված րոպե անմոռանալի է ու թանկ,
- ծանոթանալ ուսանողական կյանքի և ակտիվության նոր որակին և փորձել կիրառել իմ երկրում:
Իմ կյանքի 90 օրը լի էր նորություններով և անմոռանալի պահերով, և եթե ունենամ ևս մեկ հնարավորություն, կփորձեմ անպայման օգտագործել այն: Շնորհակալություն ինձ այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար:
















