
Գտնվելով աշխարհաքաղաքական զարգացման չափազանց բարդ փուլում` ինքս ինձ միշտ հարց եմ տալիս` ինչ ԿԱՐՈՂ եմ անել Հայաստանի, իմ Հայրենիքի համար:
Գտնվելով աշխարհաքաղաքական զարգացման չափազանց բարդ փուլում` ինքս ինձ միշտ հարց եմ տալիս` ինչ ԿԱՐՈՂ եմ անել Հայաստանի, իմ Հայրենիքի համար: Որն է այս իրավիճակից դուրս գալու ելքը:
ԿՐԹՎԵԼ...Շատ կրթվել, անդադար կրթվել, որովհետև ամեն չարիք գալիս է տգիտությունից:
Ես, լինելով ապագա պատմաբան, կարևոր եմ համարում խոսել այս մասին. որակյալ կրթություն ստանում են ոչ միայն ինքնակրթվելով, կարդալով, այլև ճիշտ համալսարան ընտրելով: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եզակի ու անգնահատելի ներդրում ունի իմ կրթական ուղու մեջ: Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսում ստանալ արտերկրում (Հունգարիա,Մեծ Բրիտանիա և այլն): Իսկ բարձրագույն կրթության բնագավառում Մեծ Բրիտանիան հիմնականում զբաղեցնում է առաջին, երկրորդ կամ երրորդ տեղերը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային վարանիշավորման աղյուսակներում:
Սովորելով մեկ կիսամյակ Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանում` որդեգրեցի հետևյալ կարգախոսը. հայկական ոգի, եվրոպական գիտելիքներ...ահա հաջողության ու հաղթանակի հասնելու գաղտնիքը:
















