«Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանի 2 ուսանող եղավ Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում:
Ծրագրի առաջին օրը ուսանողները մասնակցեցին բացման միջոցառմանը, ծանոթացան ծրագրին և համալսարանի անձնակազմին: Ծրագիրը հագեցած էր մի շարք ուսումնաճանաչողական այցերով, մշակութային ձեռնարկներով:
Ուսանողներն հնարավորություն ունեցան տեսնելու Տրակայի ամրոցը, լիտվացիների հնագույն մայրաքաղաք Կերնավեն, Լիտվայի ազգային ապրելակերպի թանգարան Ռումշիշկեսը, եղանԼիտվայի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Կաունասում:
Պատմական և մշակութային արժեք ունեցող կոթողներ, դղյակներ, թանգարաններ այցելություններով ուսանողները ծանոթացան Լիտվայի պատմությանը, նրանց ազգային ավանդույթներին, արժեհամակարգին և կենցաղին, համտեսեցին լիտվական ավանդական խոհանոցը, սովորեցին ազգային երգեր և պարեր:
Ծրագիրը հագեցած էր նաև ուսումնական բաղադրիչով, որի շնորհիվ սեղմ ժամկետներում աբովյանականները նաև լիտվերեն սովորեցին:
Ավարտին մասնակից երկրները ներկայացրին իրենց ազգային մշակույթն ու խոհանոցը. ՀՊՄՀ-ի ուսանողները երգեցին «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը: