«Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանի 5 ուսանող այցելել էին Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ։
Պուշկինի ինստիտուտում միջազգային ծրագիրը մեծամասամբ կրթական էր. մասնակիցներն անցան A0-C1 մակարդակի համապատասխան թեստավորում՝ խմբերի բաժանման համար: Թեստավորման արդյունքում պարզ դարձավ, որ Մանկավարժականի ուսանողները համապատասխանում են C1 մակարդակի:
Երկուշաբթիից հինգշաբթի աբովյանականներն այլ երկրներից ժամանած ուսանողների հետ դասախոսություններ լսեցին «Ռուս գրականություն», «Գործնական ռուսաց լեզու» և «Շրջանային աշխարհագրություն» առարկաների շրջանակներում։
Դասերից հետո ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեին մասնակցելու ազգային երգի և պարի դասընթացների, ինչպես նաև մարմնամարզության և յոգայի պարապունքների։
Բուհի ուսանողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցությամբ կազմակերպվեցին էքսկուրսիաներ. այցելություններ եղան Կարմիր հրապարակ, Տպագրատան Պալատ, Ալեքսանդրովսկի այգի, Արբատ և այլ տեսարժան վայրեր։
ՀՊՄՀ-ի ուսանողները հանդիպեցին Պուշկինի ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայայի հետ, ով ջերմ ընդունելություն ցուցաբերեց, կարծիքներ և տպավորություններ լսեց, խոսեց հետագա համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման մասին։
Աբովյանականները հյուրընկալող համալսարանի ներկայացուցիչներին հանձնեցին վկայականներ և հուշանվերներ՝ հայրենիք վերադառնալով վառ տպավորություններով և անմոռանալի հուշերով։