ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

‹‹Ամառային դպրոց›› ծրագիր՝ ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում
07.07.2025

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) հայտարարում է մրցույթ` ‹‹Ամառային դպրոց›› ծրագրին մասնակցելու համար:

Վայրը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազա։

Ծրագրի ժամանակահատվածը՝ 2025 թվականի օգոստոսի 24-31-ը ներառյալ։

Ծրագրում ընդգրկված են հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

1. Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարան, Մոսկվա, ՌԴ
2. Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
3. Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան, Ստավրոպոլ, ՌԴ
4. Ուրալի դաշնային համալսարան, Եկատերինբուրգ, ՌԴ
5. Արմավիրի պետական մանկավարժական համալսարան, Արմավիր, ՌԴ

Իրավասության չափանիշները
Դիմողը՝
• Պետք է լինի ՀՊՄՀ-ի բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսի կամ մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող
• Ունենա լավ առաջադիմություն
• Կարողանա հաղորդակցվել ռուսերեն լեզվով։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև  հուլիսի 16-ը ներառյալ լրացնել դիմում ` անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfm3ofg0EtcOMeZSRKa5sQQ45-jWg55bS3B44eKjzny6CbrrQ/viewform?fbclid=IwY2xjawLYORlleHRuA2FlbQIxMABicmlkETFiYjBvUmFsSENEMll3NnlhAR4KR73NVLabCEM-Lq9I2OA4j_fpSjJgmX4evYV_ShOperboIHzemQ5WSE5lSw_aem_m5rqX9K8DpHrGvQFu3XKNw&pli=1 

Ուսանողների ընտրությունը կայացվելու է 1 փուլով՝ հարցազրույց:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոն կամ գրել նամակ annahakhumyan@aspu.am էլեկտրոնային հասցեին։

 

Նորություններ