ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամառային դպրոցը՝ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում
12.09.2016
Ամառային դպրոցը՝ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում

Մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում օգոստոսի 21-ից սեպտեմբերի 2-ը եղան Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում:

Ծրագրի առաջինիսկ օրը ուսանողներին դիմավորեցին, տեղավորեցին հարմարավետ սենյակներում, տրամադրեցին տրանսպորտի անվճար երթևեկության համար նախատեսված կտրոններ՝ քաղաքում ազատ տեղաշարժվելու, ցանկացած ժամի և ուղղության համար:

Օգոստոսի 22-ին մասնակիցներին ներկայացվեց «Ամառային դպրոց» ծրագրի բովանդակությունն ու հետագա օրերի անելիքները. ընդհանուր դասաժամեր կազմակերպվեցին  մինչև ժամը 16.30-ը, որից հետո ազատ ժամ՝ ողջ օրվա ընթացքում:

Այդ օրերին 10 անգամ Փիլիսչաբայում Պազմանի Պիտեր Կաթոլիկական համալսարանում կազմակերպվեցին հունգարերեն լեզվի դասընթացներ, 22 դասընթաց՝ Հունագրիայի արվեստի, պատմության և սոցոլոգիայի, 5 դաս Ֆակուլտետի մասին, իսկ վերջում նաև  պատկերային ներկայացումներ և  ամփոփիչ գիտաժողով:

Այցելություններ կազմակերպվեցին նաև  Էստարգոն քաղաք, Մայր տաճար,  Հունգարիայի ազգային և Տերորի տուն» թանգարաններ, «Հունգարիայի ազգային պատկերասրահ:

Ազատ ժամանակ Մանկավարժականի ուսանողները  մասնակցեցին հունգարացի ուսանողների կազմակերպած միջոցառումներին, հանդիպեցին օտարերկյա ուսանողներին, փոխանակվեցին տպավորություններով.«Ամենակարևորն այն էր, որ մենք ինքներս քարտեզի միջոցով  բացահայտեցինք քաղաքը, ինքնուրույն գտանք ամենահայտնի  վարերը: Ծրագիրն իսկապես  աննախադեպ էր և բովանդակալից»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին Հունգարիա այցելած «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի մասնակիցները: