ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփեցին մանկավարժական պրակտիկան
25.05.2016
Ամփոփեցին մանկավարժական պրակտիկան

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ բուհի Կրթության հոգեբանության ֆակուլտետի սոցիալական մանկավարժության 2-3-րդ կուրսերի ուսանողների պրակտիկայի ամփոփիչ կոնֆերանսը:

Ձեռնարկի շրջանականերում ուսանողները մանրամասնեցին իրենց պատրաստած «Նամակ զինվորին», «Աշխարհը մեր ափերում», «Գարուն մայրիկ», «Մարդու անունն ու գործը», «Մոնթե Մելքոնյան», «Կտոր մը պրակտիկա» և այլ վերտառությամբ պաստառների բովանդակությունը, ուսումանաճանաչողական պրատիկայի ընթացքում կազմակերպած միջոցառումները, դրանց վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ պատկերային ներկայացումների ուղեկցությամբ:

Պրակտիակայի խմբերի ավագներից յուրանքանչյուրը ներկայացրեց պրակտիկայի վայրերում՝ Ներես Մեծի անվան №124, Մուշեղ Իշխանի անվան №5 դպրոցներում և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում իրականացրած անհատական և խմբային աշխատանքները, դասալսումները, խաղ, սեղմինար-քննարկումները, սոցիալ-մանկավարժական և ժամանցային գործունեությունը:

Պրակտիկայի ընթացքում ուսանողների կազմակերպած միջոցառումները վերհանել են նաև որոշ հիմնախնդիրներ, մասնավորապես՝ կրթական համակարգում ներառական կրթության ներդրման, դրական և բացասական կողմերի, արդյունավետության, ձեռքբերումների և բացթողումների մասին, ինչպես նաև անդրադարձել են ապրիլյան քառօրյա պատերազմին՝ կրտսեր սերնդի ազգային ոգին բարձրացնելու, պայքարելու ուժ և հայրենասիրություն սերմանելու համար:

Ապագա մանկավարժները համակարծիք են՝ 6-շաբաթյա պրակտիկան լի էր դրական և սպասված արդյուքներով. այն նպաստեց մասնագիտական կարողությունների ձևավորմանը, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելուն, իսկ նրանցից ոմանք, անգամ պրակտիկայից հետո ցանկություն հայտնեցին կամավոր աշխատել կրթական հաստատություններում:

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը, ամփոփելով ձեռնարկն ու կարևորելով պրակտիկան՝ նշեց, որ այն հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները կիրառել գործնականում, և որպես մասնագետ վերլուծել սեփական ունակություններն ու մանկավարժի կոչմանն արժանի լինելը:

Ամբիոնի վարիչն ընդգծեց, որ իրական մանկավարժ լինելը մի շարք նրբություններ է պահանջում. պետք է օժտված լինել անձնային և մասնագիտական մի շարք որակներով, հոգի և շունչ դնել արած գործում.«Պրակտիկայի ոլորտում անելիքները շատ են. չափազանց կարևորում են այն, որ ուսանողների պատրաստած դիդակտիկ նյութերը մեթոդական հիմք դառնան դասախոսների և պրակտիկանտների համար, կիրառվեն դասապրոցեսում»:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, լսելով ուսանողների ելույթները, հանդես եկավ առաջարկով՝ լինեն այնպիսի դպրոցներ, որտեղ միաժամանակ պրակտիկա կանցկացնեն տարբեր ֆակուլտետներում սովորող մասնագետները. սա առավել արդյունավետ կլինի՝ միտված նաև փոխադարձ փորձի լրացմանը:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիդա Արամյանն էլ հավելեց, որ լինելով պրակտիկայի գործընթացին անմիջական մասնակից, հասկացել է՝ այն ուսանողին օժտում է նոր որականերով և մասնագիտական մի շարք հմտություններով: