ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց պետերբուրգյան «Ամառային դպրոցը»
26.08.2024
Ամփոփվեց պետերբուրգյան «Ամառային դպրոցը»

Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանում կազմակերպված վեցօրյա «Ամառային դպրոցին» մասնակցեց ՀՊՄՀ-ի 5 ուսանող։ Ծրագրի շրջանակներում ուսանողները մասնակցեցին քաղաքի պատմության, համալսարանի ստեղծման, Ռուսաստանի պատմամշակութային վայրերի, գրականության և գրողների, ազգային խաղերի և ձեռագրերի, զարդանախշերի մասին դասախոսությունների։

Ծրագրի կարևոր մաս էր կազմում նաև Սանկտ Պետերբուրգի նշանակալի վայրեր այցելությունը։ Ուսանողները եղան Սմոլնիի տաճարում, Էրմիտաժի ազգային պատկերասրահում, մոտորանավակով զբոսնեցին Նևվա գետում, որտեղ ծանոթացան քաղաքի կառույցներին, եղան Սուրբ Իսահակի, «Спас на крови» տաճարներում: «Ամառային դպրոցի» ընթացքում ուսանողները, բացի նոր ծանոություններից, շփվեցին նաև ռուս երիտասարդ կամավորների հետ, որը յուրովի է նպաստում միջմշակութային կապի ամրապնդմանն ու գիտելիքների փոխանակմանը։ old.aspu.am-ի հետ զրույցում աբովյանականները նշեցին, որ առաջին անգամ էին

Պետերբուրգում և շատ տպավորված են ստացած գիտելիքներից։ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ինֆորմատիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մոնիկա Պողոսյանը նշում է, որ Պետերբուրգի տեսարժան վայրերից ամենաշատը տպավորվել է Էրմիտաժից, իսկ գեղարվեստական լուսանկարչություն բաժնի մագիստրոս Արփինե Կարապետյանն էլ նկատում է՝ քաղաքի յուրաքանչյուր անկյուն բացահայտելու կարիք ունի։ Ծրագրի ամփոփումը եղավ խաղ-քվեստի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները պետք է լինեին քաղաքի տարբեր վայրերում՝ լուսանկարվելով պատմամշակութային վայրերի մոտ։

Նրանք հավելեցին, որ նման ձեռնարկներին մասնակցելը յուրատեսակ հնարավորություն ՝ գիտելիքներն ու միջմշակութային կապերն ամրապնդելու տեսանկյունից։