Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում ամփոփվեցին CaucaSusT ծրագրի արդյունքները: Այն նշանավորվեց նաև ծրագրի շրջանակներում ստեղծված «Անդրգիտակարգային դաշտային, իրավիճակային ուսումնասիրությունների մշակման և իրականացման դասընթաց» ձեռնարկի շնորհանդեսով:
Կովկասյան տարածաշրջանում Կայուն զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիրն իրականացվել է ՀՊՄՀ-ի, Վիեննայի բնական ռեսուրսների ու բնական գիտությունների համալսարանի և Ավստիրայի Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ նախագծով:
4-ամյա ծրագրի հիմնական նպատակն էր անդրգիտակարգային դաշտային, իրավիճակային թեմատիկ ուսումնական դասընթացի զարգացումը և ինտեգրումը համալսարանական ուսումնական ծրագրերում, ինչպես նաև դաշտային հետազոտական դասընթացի անցկացումը Հայաստանի ու Վրաստանի տարբեր զբոսաշրջային տարածքներում:
Դասընթացների անցկացվել են երկու համալսարանների մի քանի ֆակուլտետների դասախոսների և ուսանողների, ինչպես տեղական համայնքների և վարչակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանկավարժական համալսարանից ծրագրին մասնացել է տարբեր ֆակուլտետներից 30 ուսանող: Ծրագրի ղեկավար, Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը բարձր է գնահատում ծրագրի արդյունքները` հատկապես տարբեր մասնագիտությամբ ուսանողների մասնակցությունը, որոնք իրենց մասնագիտության շրջանակներում կնպաստեն կայուն զբոսաշրջության զարգացմանը: Պրոֆեսորը կարևորեց նաև ծրագրի արդյունքում տպագրված ուսումնական ձեռնարկը, որը նախատեսված է բուհական ծրագրի ուսուցման համար` բոլոր ֆակուլտետների համար: Վերջինս վստահեցրեց, որ պատրաստ են կսիվել դասընթացի իրականացման փորձով բոլոր նրանց հետ, որոնք մտադիր են զբաղվել նմանատիպ գործունեությամբ. «Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնակիցների մեծամասնության դրական արձագանքներն ու ուսուցման լավ արդյունքները և սմեկ անգամ վերահաստատում են, որ ծարգիրը պետք է ունենան շարունակականություն»,-հավելեց ծրագրի ղեկավարը: Աշոտ Խոեցյանը հավելեց նաև, որ ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի ասպիրանտ Տիգրան Քեռյանը շուրջ չորս տարի ուսանել է Վիեննայի Բոկուի համալսարանում և հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: Բացի այդ, մագիստրատուրայի երկրորդ կուրսի երեք ուսանող մեկ կիսամյակ սովորել են նույն համալսարանում, իսկ երեք ուսանող նույն ծրագրի շրջանակներում մասնակցել են գիտաժողովների:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզան Սադոյանը շնորհավորեց ծրագիրը հաջողությամբ և արդյունավետ ամփոփելու կապակցությամբ և ընդգծեց`մեծ թվով ուսանողների ներգրավվածությունը եզակի օրինակ էր: Նա կարևորեց ծրագրի մեթոդական և մանկավարժական և վստահեցրեց, որ ֆակուլտետը կշարունակի աջակցել նման ծրագրերի իրականացմանը: Ծրագրի արդյունավետությանն անդրադարձան նաև այլ ֆակուլտետներից ծրագրում ներգրավված դասախոսները` միջդիսցիպլինար առնչությունների համատեքստում կարևորելով տարբեր մասնագիտությունների ուսանողների մասնակցությունը: