ՀՊՄՀ-ի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանրապետական ուսանողական 1-ին օլիմպիադան:
Անգլերեն, գերմաներեն, ռուսերեն առարկաների գծով կազմակերպված օլիմպիադային մասնակցել է բակալավրիատի 1-2-րդ կուրսերի 78 ուսանող՝ Երևանից, Վանաձորից, Արցախից, Բուդապեշտից:
Օլիմպիադայի գնահատման հանձնաժողովը գոհ է մասնակիցների ցուցաբերած արդյունքներից: Հատկանշական է, որ ամենաբարձր՝ 20 միավոր վաստակել է Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Պետեր Քիշինը:
Այսօր մրցանակային տեղ զբաղեցրած 18 ուսանողներին ՀՊՄՀ-ի Պուշկինի անվան կաբինետում հանձնվեցին մրցանակներ, մասնակիցներին՝ հավաստագրեր: Մասնակիցները միակարծիք են՝ գնահատող հանձնաժողովը առավել քան օբյեկտիվ են եղել աշխատանքների գնահատման գործում: