ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անի Ավագյան
25.10.2022

Հաջողակ լինելը բոլորիս ցանկությունն է, ովքեր ապրում են այս գեղեցիկ մոլորակի վրա:

Պամության և հասարակագիտության ֆակուլտետ

 

Հաջողակ լինելը բոլորիս ցանկությունն է, ովքեր ապրում են այս գեղեցիկ մոլորակի վրա: Կարևոր չէ՝ տվյալ անձը երեխա է, պատանի, թե ծեր. մեր կյանքի լայն տևողության յուրաքանչյուր փուլում, դա մեր ներքին ցանկությունն է՝ լինել հաջողակ և հետևողականորեն առաջ գնալ դեպի ավելի մեծ հաջողություններ: Միմյանց հետ մրցելու մտածելակերպը հաճախ կարելի է նկատել ցանկացած վայրում, ներառյալ դպրոցները, համալսարանները, աշխատանքային ոլորտները, ներառյալ կազմակերպությունները, գրասենյակները և այլն: Որպես համեմատություն հաջողության հասնելու աշխատանքներին ուղղված մեր ջանքերի, մենք հաճախ շատ ավելին ենք սպասում և ցանկանում ենք, որ հաջողությունը շատ շուտով թակի մեր դռները: Ահա, հենց այսպես էլ ինձ բախտ է վիճակվում մասնակցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի միջազգային ծրագրին և անցկացնել կյանքիս լավագույն ամիսները Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանում։

Այն ինձ համար ոչ թե կրթաթոշակ էր, որն ինձ թույլ տվեց արտերկրում ուսանել, այլ Էրազմուսի մեծ ընտանիքի անդամ դառնալու բացառիկ հնարավորություն էր, որը դարձավ կյանքի մի մաս, ավելին՝ կարողացավ զարգացնել և ընդլայնել մասնագիտական կողմնորոշվածությունս և դարձրեց միանգամայն նոր արժեհամակարգի կրող։

Էրազմուսի փորձն անգնահատելի էր մասնագիտական և անձնական որակներիս զարգացման առումով: Նախ ձեռք բերեցի արդիական և առանձնահատուկ գիտելիքներ, զարգացրի լեզվական հմտություններս, բացի այդ, սկսեցի ավելի շատ գնահատել և սիրել մասնագիտությունս, հասկանալով, որ այն կիրառելի է ամենուրեք։ Ինձ հաջողվեց ընդլայնել մտահորիզոնս՝ գնահատել աշխարհի բազմազանությունը, հարստանալ նոր գիտելիքներով, ընկերներով, կոփվել ինքնուրույն ու ինքնաբավ ապրելու առումով, սովորեցրեց հաշտ ու խաղաղ ապրել այլ մշակույթների ու ինքս իմ ինքնության հետ: