Օրերս Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացվեց սեմինար-քննարկում, որին մասնակցում էին հոգեբանություն և մանկավարժություն բաժնի 2-րդ և 4-րդ կուրսերի, ինչպես նաև սոցիալական մանկավարժություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ:
«Անկախության սերնդի հոգեբանական առանձնահատկությունները» խորագրով ձեռնարկի ընթացքում քննարկվեցին անկախության սերնդի նվաճումներն ու դժվարությունները, ներկայցվեց նոր սերնդի հոգեբանական դիմանկարը, առանցքային մի շարք հասկացություններ:
Ներկա խմբերից յուրաքանչյուրը յուրովի էր մոտեցել քննարկմանը՝ կիրառելով հետաքրքիր մոտեցումներ, մտքի ճկունություն և ինտերակտիվություն, մասնավորապես՝ 2-րդ կուրսի ուսանողներն անկախության սերնդի կերպարը ներկայացին իրենց կատարած հոգեբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ, իսկ սերունդների երկխոսությունը` հետաքրքիր էսսեի տեսքով, որում համեմատական վերլուծություն էր կատարվում տարիքային յուրաքանչյուր փուլի ՀՀ քաղաքացու և նրա առաջնային արժեքների միջև:
Սոցիալական մանկավարժները նույն դիմանկարը ներկայացրին SWOT վերլուծության օգնությամբ, որում մանրամասն մեկնաբանեցին անկախության սերնդի առավելություններն ու թույլ կողմերը, դրանց համապատասխան հնարավորություններն ու ռիսկերը: Սերունդների երկխոսությունը արտացոլվեց քեյսի մեջ, որում անկախ սերնդի §տիպիկ¦ ներակայացուցիչը փորձում էր գտնել իր տեղն ազատ երկրում:
4-րդ կուրսի ուսանող-հոգեբանները հարցին մոտեցել էին էմպիրիկ տեսանկյունից՝ հարցումների և այլ ուսումնասիրությունների միջոցով ամփոփելով անկախության սերնդի հոգեբանական առավելություններն ու դժվարությունները՝ նրանք տվեցին անցումային և անկախ սերունդների համեմատական վերլուծությունը:
Սեմինար-քննարկումն ավարտվեց հայրենասիրական ոգևորիչ երգով ու միասնական գաղափարախոսությամբ. «Բոլորս հայ ենք, ազգի շարունակող, պահանջատեր, սեփական պատմության կրողը, որ աշխարհի ցանկացած ծայրում մնում է նույն ազգի ժառանգը»:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ Սոնա Մակիչյանը, հոգեբանության ամբիոնի դասախոսներ Անժելա Սարգսյանը, Նաիրա Հարությունյանը իրենց գոհունակությունը հայտնեցին՝ ընդգծելով, որ սեմինար-քննարկումը կունենա տրամաբանական զարգացում` երիտասարդ ուսանողների գիտաժողովի ձևաչափով:
Սեմինարը վարեցին Հոգեբանության ամբիոնի դասախոսներ Նաիրա Հարությունյանը և Անժելա Սարգսյանը: