ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժները՝ որպես կամավորներ
14.06.2016
Ապագա մանկավարժները՝ որպես կամավորներ

Օրերս մեկնարկեց «Եվրոպայի օրերը Երևանում» նախաձեռնությունը, որին մասնակցում էին նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողները` կամավորական գործունեության ղեկավար Իրինա Պոնոմարենկոյի և դասախոս Արևիկ Խուգեյանի ղեկավարությամբ:

Ապագա դաստիարակներն ու դասվարները, ովքեր արդեն համագործակցում են Կարմիր Խաչի հետ «Սիրիահայ երեխաների ինտեգրումը դպրոցներում» ծրագրի շրջանակներում, այս անգամ ևս աջակցեցին Կարմիր Խաչի աշխատակիցներին՝ այցելուներին տեղեկացնելով սիրիահայերի հայաստանյան ձեռքբերումների մասին, բաժանում թռուցիկներ:

Ողջ օրն ապագա մանկավարժները մեծ պատասխանատվությամբ իրականացրին իրենց առջև դրված պարտականությունները:

Ի դեպ, համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, որը դրսևորվում է ՀՊՄՀ-ի ուսանողների ակտիվ մասնակցությամբ նաև ճամբարային կամավորական գործունեության ընթացքում: Սկզբնական կրթության ֆակուլտետի, մանկավարժություն և մեթոդիկա /նախադպրոցական կրթություն/ մասնագիտությամբ հեռակա ուսուցման 4-րդ կուրսի կամավորներն արդեն ճամբարում են՝ Ստեփանավանի «Լոռի» հանգստյան տանը, որտեղ օգնում են Կարմիր Խաչի աշխատակիցներին մանկավարժական և կազմակերպչական աշխատանքներում: