Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հյուրն էր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի որդին՝ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը:
Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց Զարեհ Մութաֆյանի արվեստը՝ դասախոսությունը համատեղելով նկարչի ստեղծագործությունների դիդակտիկ փաթեթով: Հանդիպմանը եղան ելույթներ և հարցեր:
Նշենք, որ Զարեհ Մութաֆյանը բազմաբնույթ գեղանկարիչ էր. անդրադարձել է կերպարվեստի բոլոր ժանրերին՝ դիմանկար, նատյուրմորտ, բնանկար, թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներ: Հայաստանում կատարած ստեղծագործություներով՝ աշնանային բնանկարներներ, Արարատ լեռան տեսարաններ, եկեղեցական ճարտարապետական կոթողներ, Մութաֆյանը ցույց է տվել հայրենի բնությանը սիրահարված ազգանվեր իր կերպարը: Նրա ծովային տեսարաններում ձկնորսական նավակները, առագաստանավերը կամ ծովափին երևացող մարդկային ֆիգուրաները միմյանց հետ կապված, համահունչ են բնության խաղաղ վիճակին՝ դրանք ներկայացնելով մասամբ ֆովիստական նկարչաձևերի հետ:
Զարեհ Մութաֆյանը զբաղվել է նաև արվեստի տեսության հարցերով: Նրա գրչին են պատկանում «Նկարչութեան դասական դպրոցները եւ արդի ձգտումները», «Հայերգութիւն վրձինով եւ գրիչով», «Արուեստին տեսաբանները ԺԸ և ԺԹ դարեուն» աշխատությունները և մի շարք հոդվածներ: