Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսերի ուսանողների համար կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում՝ ծանոթացնելու բուհի միջազգային համագործակցությանը, ծրագրերին մասնակցելու հնարավորություններին:
Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետում 1 կիսամյակ սովորելու եկած Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի երկու ուսանող՝ Բալինտ Հալմին և Քրիստիան Սաբոն:
Վերջիններս ներկայարցին իրենց համալսարանի, երկու բուհերի համագործակցության արդյունքում ստեղծված Հայագիտության ամբիոնի գործունեությունը, ինչպես նաև Բուդապեշտի պատմությունն ու հայ-հունգարական դարավոր կապը: Խոսելով իրենց բուհում իրականացվող ծրագրերի մասին՝ նրանք հայ ուսանողներին հորդորեցին փոխանակման ծրագրերի շրջանակներում սովորել իրենց համալսարանում և ավելացնել երկու բուհերի համագործակցության կրթական ձեռքբերումները:
Նրանք Մանկավարժական համալսարան ուսանելու են եկել՝ ելնելով նախորդ տարիներին փոխանակման կամ «Ամառային դպրոց» միջազգային ծրագրերի շուրջ հունգար ուսանողների դրական արձագանքների և ճանաչողական այցերի հիման վրա:
Ի դեպ, Մանկավարժական և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարաների միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում ուսանողները 1 կիսամյակի համար կտրվի 30 կրեդիտ:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ ուսուցման պրոցեսի դժվարություններից մեկն էլ լեզվական միջավայր ստեղծելն է, ինչը լուծելու համար խմբում ընգրկվել են նաև այլ կուրսերի ուսանողներ:
Դիմելով ուսանողներին՝ Էդգար Հովհաննիսյանը հենց սկզբում ընգծեց, որ փոխանակման և միջազգային բոլոր ծրագրերին ուսանողները մասնակցում են բացառապես անվճար, իսկ մասնակիցների ընտրությունը կատարվում է միայն դիմողների կարողությունների, գիտելիքների հիման վրա: Դեկանը վստահեցրեց, որ բուհի միջազգայնացման գործընթացում փոխանակման և այլ ծրագրերն ունեն կարևոր նշանակություն և իրենք շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքները:
ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Ռաիսա Ավետյանը հայ և հունգարացի ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրեց բուհի, հատկապես՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ծրագրերը և ընդգծեց, որ այն ամենամիջազգայնացված ֆակուլտետներից է: Նա անդրադարձավ հատկապես «Ամառային դպրոց» միջազգային և ERASMUS + փոխանակման ծրագրերը, դրանց հնարավորությունները, դիմելու անհրաժեշտ պայմանները՝ ընդգծելով հատկապես օտար լեզուների իմացության, առաջադիմության, հասրակական ակտիվության և կամավորական աշխատանքի հանգամանքները:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 10 ուսանող նախորդ տարիներին ERASMUS + փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառության 1 կիսամյակն անցկացրել է Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում և հանդիպմանը նրանցից մի քանիսը ներկայացրին իրենց տպավորություններն ու ձեռքբերումները, առավելություններն ու ստեղծած հնարավորությունները:
1-ին կուրսեցիներին նրանք խորհուրդ տվեցին տեղեկացված լինել բուհի միջազգային ծրագրերի վերաբերյալ և հնարավորինս օգտվել եվրոպական համալսարաններում սովորելու հնարավորություններից:
Ֆակուլտետի 5 ուսանող էլ ներկայացրեց «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի շրջանակներում Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում անցկացրած օրերը և ընդգծեցին, որ նման ծրագրերի շնորհիվ ձեռք են բերում ոչ միայն գիտելիքներ, այլև հմտություններ, ճամփորդելու հնարավորություն և բազում հիշողություններ: