ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց դասախոսություններ՝ մանկավարժական երկու բուհերի միջև
03.12.2021
Առցանց դասախոսություններ՝ մանկավարժական երկու բուհերի միջև

Դեկտեմբերի 1-3-ը Մանկավարժական համալսարանն ու Ուկրաինայի Ժիտոմիրի Ի. Ֆրանկի անվան մանկավարժական համալսարանի միջև անցկացվեց առցանց դասախոսություններ։

Փոխադարձ դասախոսությունների շրջանակներում ուկրանական բուհի պատմության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար «Անդրկովկասի խորհրդայնացումը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՄՀ-ի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Մանկավարժական համալսարանի ուսանողների՝ ապագա պատմաբանների և հասարակագետների համար էլ «Արևմտյան Ուկրաինայի խորհրդայանցումը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ժիտոմիրի Ի. Ֆրանկի անվան մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գալինա Ստառոդուբեցը։

Առցանց դասախոսությունների թեմաների քննարկումը երկուստեք արդյունավետ էր և հետաքրքիր։

Նշենք, որ մանկավարժական երկու բուհերը պայմանավորվածություն են ձեռք բերել զարգացնել համագործակցությունը երկու ամբիոնների միջև։