Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի շրջանակներում կայացավ համակարգման առցանց հանդիպում:
Առցանց հանդիպմանը մասնակցում էին համագործակից համալսարանների ներկայացուցիչներ Ֆինլանդիայից, Լատվիայից, Լեհաստանից, Անգլիայից, Ռուսաստանից, Բելառուսից և Հայաստանից:
Հանդիպման ընթացքում քննարկվեց աշխատանքային փաթեթների շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքը, մասնավորապես` դոկտորական ծրագրի համար նախատեսված դասընթացների մշակումը և դոկտորական կենտրոնների ստեղծումը:
Ծրագրի համակարգող Լատվիայի համալսարանը ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը, իսկ համագործակից համալսարանները ծրագրի իրականացման որակի հսկողությունը, ինչպես նաև ծրագրի մասին տեղեկատվության տարածումը:
Հանդիպումն ամփոփվեց ծրագրի 2021 թվականին նախատեսված գործողությունների քննարկմամբ և դրանց իրականացմանն ուղղված քայլերի հաստատմամբ:
Հիշեցնենք, որ Էրազմուս+ MODEST ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: Ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: ՀՊՄՀ-ն հանդիսանում է ծրագրի գործընկեր համալսարան: