Էրազմուս+ MODEST / Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի շրջանակներում հուլիսի 7-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում:
Առցանց հանդիպմանը մասնակցում էին Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի մի շարք համալսարանների ասպիրանտներ:
Հանդիպման ընթացքում ծրագրի համագործակից եվրոպական համալսարանների ներկայացուցիչները Ֆինլանդիայից, Լատվիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից ներկայացրին ծրագրի նպատակները և խնդիրները։ Հանդիպմանը նպատակներից էր ուսանողներին ծանոթացնել ասպիրանտների միջև ցանցային կապի ստեղծման կարևորությանը, ինչպես նաև փափուկ և սոցիալական /soft and social skills/ հմտությունների ձևավորմանը։
Հանդիպումն անցավ ասպիրանտների հետ ակտիվ հարց ու պատասխաններով և քննարկումներով։