Մայիսի 31-ից հունիսի 4-ը Էրազմուս+ MODEST/ Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը / ծրագրի շրջանակներում Կազանի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ծրագրի ուսուցողական այց, ինչպես նաև աշխատանքային խմբի հանդիպում։
ՀՊՄՀ-ի MODEST ծրագրի աշխատանքային խումբը հանդիպումներին մասնակցում էր առցանց տարբերակով։
Այցի և առցանց հանդիպումների ընթացքում աշխատանքային խումբը ծանոթացավ Կազանի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանում դոկտորական կրթության կազմակերպման եղանակներին, «Հետազոտության առևտրայնացում», «Հետազոտության մեթոդաբանություն» և «Պրեզենտացիայի հմտություններ» դասընթացներին, որոնք ներդրվել են կրթական 3-րդ աստիճանում ծրագրի իրականացման ընթացքում։
Քննարկվեց ծրագրի համագործակից համալսարաններում դոկտորական կենտրոնների ներդրման գործընթացը, դրանց գործառույթների և կառուցվածքի հետ կապված խնդիրենը, ինչպես նաև կենտրոնների կողմից մատուցվող դասընթացների բովանդակությունը։ Մասնակից համալսարանները Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից ներկայացրին այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված գործողությունները և արդյունքները։
Հանդիպումների ընթացքում հստակեցվեց ծրագրի 2021 հունիս-դեկտեմեբր ամիսների աշխատանքային պլանը և ծրագրի արդյունքների տարածման ռազմավարությունը։
Նշենք, որ Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին և ՀՊՄՀ-ն հանդիսանում է ծրագրի համագործակից համալսարան։