Օրերս Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը / ծրագրի շրջանակներում անցկացվեց առցանց հանդիպում:
Մասնակիցները գործընկեր համալսարանների ներկայացուցիչներն էին՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լատվիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից և Մեծ Բրիտանիայից:
Հանդիպման օրակարգում էր ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ աշխատանքային խմբի մշակած և ղեկավարած «Հետազոտության մեթոդաբանություն» դասընթացի քննարկումը: Այն կներդրվի համագործակից համալսարանների դոկտորական կրթության կենտրոններում, կներառվի ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած դոկտորական ծրագրերի ցանկում, իսկ որոշ հատվածներ՝ նաև մագիստրոսական ծրագրերում:
Հիշեցնենք, որ Էրազմուս+ MODEST ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին.ՀՊՄՀ-ն ծրագրի գործընկեր համալսարան է:
Ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում ընդլայնել հետբուհական կրթության ոլորտում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունները: