ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հանդիպում՝ Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում
12.11.2021
Առցանց հանդիպում՝ Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում

Նոյեմբերի 11-ին Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը /ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առցանց հանդիպում, որին մասնակցում էր նաև ծրագրի ՀՊՄՀ համակարգող, Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը:

Հանդիպման մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Լատվիայի և Մեծ Բրիտանիայի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ ևս:

Քննարկվեցին դեկտեմբերի 14-16-ը ասպիրանտների համար նախատեսված առցանց դասընթացների բովանդակությունը և ձևաչափը, ինչպես նաև համագործակից բուհերում դոկտորական ծրագրի համար նախատեսված դասընթացների մշակման և ներդրման գործընթացը:

Նշենք, որ MODEST-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում ընդլայնել գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունները՝  հետբուհական կրթության ոլորտում:

Ծրագրի առանձնահատուկ խնդիրներից են նաև Զալցբուրգյան սկզբունքների համատեքստում նորագույն դասավանդման մեթոդաբանության կիրառման միջոցով գործընկեր երկրների բուհերի հետբուհական կրթություն ստացած շրջանավարտների որակի բարելավումը, աշխատաշուկայում մրցունակությունը, ինչպես նաև միջդիսցիպլինար կրթության, միջազգայնացման, շարժունության ընդլայնումը։

Կազմակերպելով հատուկ վերապատրաստումներ գործընկեր երկրների բուհերի ակադեմիական և վարչական աշխատակիցների համար՝ նպաստել Բոլոնյան բարեփոխումներին և համապատասխանելիությունը գործիքակազմին, նորագույն մեթոդաբանության թեմայով վերապատրաստումների միջոցով բարելավել պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդման մասնագիտական որակավորումը:

Ծրագիրը նպատակ ունի նաև ստեղծել նորագույն կրթական և հետազոտական ուսանողակենտրոն միջավայր, կարողությունների զարգացմանը նպաստող կրթական ծրագիր, ինչպես նաև զարգացնել հետբուհական կրթության և հետազոտության ծառայությունների կառուցվածքային և ներքին կարողությունները՝ գործընկեր երկրների բուհերում ստեղծելով վերապատրաստման կենտրոններ:

MODEST եռամյա ծրագիրը, ստեղծելով մասնագիտական ցանց, կիրառելով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման միջոցներ, անհրաժեշտություն ունի է ապահովել վերջիններիս կայունությունը և համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ: