Էրազմուս+ Ժան Մոնե գործողությունների PROMOEU /Եվրոպական ուսումնասիրությունների խթանումը Հայաստանում/ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առցանց սեմինար: Մանկավարժական համալսարանն այդ ծրագրի համագործակից բուհ է:
Սեմինարի նպատակն էր ծրագրի համագործակից հայաստանյան համալսարաններում եվրոպական ուսումնասիրությունների հետագա ներդրումը։
Հանդիպմանը ծրագրի համակարգող Սլովենիայի Մարիբոր համալսարանի պրոֆեսոր Էմերիտուս Դեվետակը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, խնդիրները և սպասվող գործողությունները։ Մարիբորի համալսարանի ներկայացուցիչները ներկայացրին նաև իրենց բուհում միջազգայնացման գործընթացը, հետազոտական ծրագրերը, ինչպես նաև եվրոպական ուսումնասիրությունների վերաբերյալ կրթական ծրագրերը։
Այնուհետև համագործակից հայաստանյան բուհերը ներկայացրին իրենց համալսարանում իրականացված և իրականացվող միջազգային հետազոտական և կրթական ծրագրերը։
ՀՊՄՀ միջազգային համագործացկության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանն էլ ներկայացրեց ՀՊՄՀ-ում հաջողությամբ իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվություն` շեշտադրելով ծրագրերի հիմնական ազդեցություն ու արդյունքները: