ERASMUS+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առցանց հանդիպում ՀՊՄՀ-ի հետազոտողների հետ:
Հանդիպման նպատակն էր հետազոտողներին, որպես ծրագրի անմիջական շահառուների, ավելի ակտիվորեն ընդգրկել ծրագրի աշխատանքներում:
Հանդիպման ընթացքում ծրագրի ՀՊՄՀ-ի աշխատանքային խումբը ներկայացրեց ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականցված գործողությունները, մասնավորապես` աշխատանքային 2-րդ փաթեթով նախատեսված դոկտորական կրթության ազգային քաղաքականության մշակման գործընթացը:
Քննարկումների ընթացքում ՀՊՄՀ-ի հետազոտողները խոսեցին ղեկավարի հետ համագործակցության, աշխատանք-հետազոտություն կապի, հետազոտության թեմայի ընտրության, ընդունելության և մի շարք այլ խնդիրների շուրջ:
Հանդիպման ընթացքում հետազոտողների կողմից վեր հանված նկատառումները կներկայացվեն դոկտորական կրթության ազգային քաղաքականության մշակման ընթացքում: