ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց խորհրդակցություններ․․․
24.08.2023
Առցանց խորհրդակցություններ․․․

Ինստիտուցիոնալ հավատարմագրման և նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել են երկօրյա առցանց խորհրդակցություններ։

ֆակուլտետների դեկանների տեղակալների, ամբիոնների վարիչների, ստորաբաժանումների ներկայացուցչիների հետ առցանց հանդիպումների ընթացքում քննարկվել են հավատարմագրման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ փաստաթղթաշրջանառության և ինքնավերլուծության հիմքերի ապահովման վերաբերյալ։

Ներկայացվել են նաև նոր ուսումնական տարվա կրթական գործընթացին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էլեկտրոնային դասացուցակների հաստատման, Google classroom հարթակի կիրառման, ուսանողական քարտերի պատրաստման, դասաբաշխումների և վերաբաշխումների հետ կապված, ծավալվել է շահագրգիռ քննարկում։

ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը խորհրդակցությունների ընթացքում վստահեցրել է՝ ստորաբաժանումը մշակել և շարունակում է ստեղծել, բարելավել էլեկտրոնային գործիքներ՝ ուսումնական գործընթացը պատշաճ կառավարելու, աշխատանքներն առավել դյուրին դարձնելու համար։