ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արհեստակցական կազմակերպությունը շնորհավորում է
07.03.2024
Արհեստակցական կազմակերպությունը շնորհավորում է

Սիրելի' աշխատակցուհիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ  մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Անհերքելի  է, որ հայ կինն իր  նվիրվածության, անձնազոհության, սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել հայկական օջախի կրակը, ինչպես նաև պահպանել ու սերունդներին է փոխանցել ազգային ավանդույթներն ու արժեքները: Նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը:

Անպարագիծ սեր և կանացի երջանկություն եմ մաղթում: Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, իրականություն դառնան բոլորիդ երեզանքներն ու սպասելիքները , բարին ու հաջողությունը լինեն Ձեր մշտական ուղեկիցն ամենուր: Եղե'ք միշտ ուրախ, հմայիչ, գեղեցիկ ու գնահատված՝ շրջապատված անսպառ  ուշադրությամբ ու հոգատարությամբ: