ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արմեն Էլբակյանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ
29.05.2017
Արմեն Էլբակյանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ

Հանրապետության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:

Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր  Արմեն Էլբակյանը թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

«Հաճելի է , երբ արածդ գործը գնահատվում է. յուրաքանչյուր մարդ այս աշխարհում կարիք ունի սիրո, փաղաքշանքի, գնահատման», -նշել է Արմեն Էլբակյանն ու հավելել՝ կարևորը գործն է և այն, թե ինչ  նպատակ ես դնում քո առաջ և ինչ բարոյականությամբ ես փոխանցում հանդիսատեսին:

Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ: