ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արտալսարանային միջոցառումներ
25.10.2016
Արտալսարանային միջոցառումներ

Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսները նախորդ շաբաթ արտալսարանային մի շարք միջոցառումներ էին կազմակերպել՝ ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մասնակցությամբ: 

Դասախոս Զարուհի Մելկիկյանը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների հետ միասին այցելոել էին Ազգային պատկերասրահ, իսկ Օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները՝ նույն ամբիոնի դասախոսներ Գայանե Ճանճապանյանի և Սվետլանա Միքայելյանի գլխավորությամբ եղան Սերգեյ Փարաջանովի թանգարանում:

Ուսանողները ծանոթացան հայ մեծագույն նկարիչների գեղարվեստական ժառանգությանը, ռուսերեն լեզվով զրուցեցին էքսկուրսավարների հետ:
«Արտալսարանային աշխատանքի շրջանակներում կազմակերպած միջոցառումների նպատակը ուսանողների հաղորդակցական, ինչպես նաև ռուսերենով սեփական տեսակետը հայտնելու և այն պաշտպանելու հմտությունների զարգացումն էր: Նմանօրինակ միջոցառումների անցկացումը նպաստում է ինչպես ձեռք բերած գիտելիքների ամրապնդմանը, այնպես էլ նոր գիտելիքների ձևավորմանը»-old.aspu.am-ի հետ զրույցում նշեցինդասախոսները: