ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշակերտ-ուսանող՝ մեկ ցուցադրությամբ
06.04.2023
Աշակերտ-ուսանող՝ մեկ ցուցադրությամբ

ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի և Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի միջև համագործակցության մեկամյակի շրջանակներում բացվեց «Ստեղծագործական ուղի» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված էր կրթական երկու հաստատությունների սաների շուրջ 65 լուսանկարչական աշխատանք։
Բացմանը ներկա էին երկու կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը, ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը։

Էդգար Հովհաննիսյանը, ողջունելով ցուցահանդեսի կազմակերպումը, ընդգծեց 44-օրյա պատերազմում զոհված ֆակուլտետի ուսանողներին նվիրված լուսանկարչական պաստառ պատրաստելու գաղափարը։

Ցուցահանդեսն ուղեկցվեց «Տաթև» երգի և պարի համույթի կատարումներով։

Ավարտին շնորհակալագրեր հանձնվեց ցուցահանդեսի կազմակերպիչ Արմեն Խաչատրյանին և մասնակիցներին։

Ի դեպ, ցուցահանդեսը հնարավոր է դիտել նաև QR կոդով՝ ASPU Photo Gallery-ում։