ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվեց Երևանի թիվ 39 հիմնական դպրոցի 3-4-րդ դասարանների աշակերտներ Կամիլա Սարգսյանի, Միքայել Հակոբյանի, Գագիկ Ավետիսյանի, Սարդար Գրիգորյանի աշխատանքների ցուցադրությունը։
Ներկաներին ողջունեցին ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Բաբայանն ու կերպարվեստի ուսուցիչ‚ բուհի շրջանավարտ Արևիկ Հարությունյանը։ Վերջիններս կարևորեցին երեխաների փորձը կերպարվեստի բնագավառում։
Ցուցադրությունն անցավ ջերմ մթնոլորտում՝ վերահաստատելով շրջանավարտ-բուհ-աշակերտ սերտ կապը։