«Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը», համագործակցելով «Դասավանդի՛ր Հայաստան» կազմակերպության հետ ՀՊՄՀ-ի ուսանողների համար կազմակերպել և իրականացրել է հանդիպումների շարք:
Հանդիպումների ընթացքում ուսանողներին ներկայացվեց «Դասավանդի՛ր Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, ինչը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում աշխատել որպես մանկավարժ, ստանալ մրցունակ աշխատավարձ, ուրույն ներդրումը ունենալ համայնքների զարգացման և ինքնազարգացման գործում:
Ծրագիրը միաժամանակ նպաստում է մարզերում որակյալ կրթության հասանելիության և զարգացման կարևոր գործընթացին. «Դասավանդի՛ր Հայաստան»-ը կազմակերպություն է, որը ձգտում է Հայաստանի հեռավոր մարզերում աշակերտների համար հնարավորություն ստեղծել ստանալու որակյալ կրթություն և լավ ապագայի հեռանկար:
Հանդիպմանը մասնակցեցին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայիֆակուլտետների ուսանողները: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով teachforarmenia.org: