ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց Դմիտրի Կանտեմիրի համալսարան
28.04.2023
Աշխատանքային այց Դմիտրի Կանտեմիրի համալսարան

Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Մարինե Մաթոսյանը և միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Գոհար Առաքելյանը Ռումինիայում էին։

Դմիտրի Կանտեմիրի համալսարան քառօրյա այցի նպատակն էր ամրապնդել և ընդլայնել Դմիտրի Կանտեմիրի համալսարանի և ՀՊՄՀ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում։

Համալսարանի նախագահ Ալեքսանդրու Բոգդան Մուրգուն ողջունեց ՀՊՄՀ պատվիրակությանը՝ կարևորելով երկու հաստատությունների միջև համագործակցությունը։

Այցի ընթացքում մասնակիցները հանդիպումներ ունեցան Դմիտրի Կանտեմիր համալսարանի միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցների և աշխարհագրության և տուրիզմի ֆակուլտետի ներկայացուցիչների, ինչպես նաև Նաիրոբիի համալսարանի պատվիրակության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու հաստատություններում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար հասանելի տարբեր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ հոդվածներ գրելու և հետազոտական նախագծեր իրականացնելու հնարավոր ուղղությունները։