ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործացկության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մեկշաբաթյա այցով Իսպանիայի Սևիլիայի համալսարանում է։ ՀՊՄՀ պրոռեկտորը հյուրընկալվել է գործընկեր բուհի Կրթության ֆակուլտետում, որտեղ ուսանում է 5000 ուսանող:
Այցի նպատակն է կրթական երկու կառույցների միջև ընդլայնել համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ և մասնագիտություններ:
Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Սևիլիայի համալսարանի Կրթության ֆակուլտետի դասախոսական և վարչական կազմի հետ, այցելել կրթության ոլորտում հետազոտություններ իրականացնող համալսարանական կենտրոն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ և ներառական կրթության, ինչպես նաև տարրական մանկավարժության ոլորտում իրականացնել դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր։
Նշենք, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանը 2019 թվականից համագործակցում է Իսպանիայի Սևլիայի համալսարանի հետ:
Կրթական հաստատությունը Իսպանիայի լավագույն և ամենահին համալսարաններից է․ տարեկան բուհ է այցելում ավելի քան 2000 արտասահմանցի ուսանող, 5000 հետազոտական խմբի միջոցով իրականացվում են լայնածավալ աշխատանքներ։