ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում` Էրազմուս+ ARMDOCT ծրագրի շրջանակներում
10.12.2021
Աշխատանքային հանդիպում` Էրազմուս+ ARMDOCT ծրագրի շրջանակներում

Անցկացվեց Էրազմուս+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի համակարգման հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանները Պորտուգալիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Լիտվայից, ինչպես նաև հայաստանյան բուհերի` այդ թվում ՀՊՄՀ-ի, ԳԱԱ ինստիտուտների և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները:

Հանդիպման առաջին հատվածում ներկայացվեցին ԵՄ Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության առաջարկությունները և մեկնաբանությունները ծրագրի միջանկյալ զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի աշխատանքային փաթեթների իրականացման ժամանակացույցում առկա փոփոխությունները:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրեց ծրագրի 2-րդ և 4-րդ աշխատանքային փաթեթների հիմնական գործողությունները և ԵՄ համալսարանների կողմից ակնկալվող աշխատանքները, որոնց թվին է պատկանում դոկտորական կրթության դպրոցների ստեղծումը համալսարաններում և համապատասխան կարգերի և փաստաթղթերի մշակումը: Հանդիպման ավարտին քննարկվեցին Վիլնյուսի համալսարանում փետրվարին նախատեսվող այցի մանրամասները և նախնական ծրագիրը:

Նշենք, որ էրազմուս+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի նպատակն է բարեփոխել դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Այն ուղղված է խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։