Օրերս Մանկավարժական համալսարանում Էրազմուս + Բուսթ /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարությունների և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում հայաստանյան գործընկեր համալսարանների ներկայացուցիչների, Եվրասիա և Հայ-ռուսական համալսարանների ներկայացուցիչների միջև:
Հանդիպման ընթացքում Եվրասիա համալսարանի Որակի Ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը, Հայ-ռուսական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Սյուզաննա Շամախյանն ու միջազգային ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը Բուսթ ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին ծանոթացրին միջազգայնացման ներդաշնակության զարգացման (Harmony) ծրագրի ընթացքին և արդյունքներին:
Ներկայացվեց միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության մեթոդոլոգիաների մշակման համակարգը, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի միջազգային գործունեության վերլուծությունը, միջազգային գործունեության միջազգային փորձի ուսումնասիրությունը:
Միջազագային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներակայացրեց Բուսթ ծրագիրը, որի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքներ:
Զուգահեռներ անկացվեցին ծրագրերի նպատակների, խնդիրների և ակնկալվող արդյունքերի միջև:
Հաշվի առնելով երկու ծրագրերի հայաստանյան բուհերի միջազգայնացման ուղղված գործունեությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ և կիսվել արդյունքներով: