ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն ու Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանն այցելել էին Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ):
ՀՊՄՀ պատվիրակներն աշխատանքային հանդիպում ունեցան «ԿԶՆԱԿ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի և Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի հետ:
Կողմերը քննարկեցին «Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի» նախագիծը, իրենց փորձով փոխանակվեցին միջնակարգ կրթության կրեդիտների չափման ու հաշվառման բանաձևերի, կրեդիտների և ՄՈԳ-ի հաշվարկման մեխանիզմների վերաբերյալ:
Նաիրա Սաֆարյանն ընդգծեց ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդման կարևորությունը:
Պրոռեկտորը նկատում է՝ համակարգի շնորհիվ բուհը կկարողանա մասնակցել ավագ դպրոցում մասնագիտական կողմնորշված ուսումնական պլանների մշակման և աշակերտների գիտելիքների գնահատման գործընթացներին՝ միաժամանակ հնարավորություն ստանալով սահմանելու ընդունելության իր չափանիշները։
Կրթական կառույցների ներկայացուցիչները վստահ են՝ Մանկավարժական մայր բուհի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի համագործակցությունը նոր որակական նշաձող է սահմանում:
Կողմերը վերահաստատեցին՝ պետությունն առանձնակի հոգածությունը պետք է ցուցաբերի ռազմավարական կարևոր նշակություն ունեցող մանկավարժական դարբնոցին՝ բարձրացնելով հասարակության մեջ մանկավարժի բարի համբավն ու մասնագիտության նկատմամբ գրավչությունը։