ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի փորձագետի հետ
22.03.2022
Աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի փորձագետի հետ

Մանկավարժական համալսարանում էր ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով «Բնապահպանական գործունեության գնահատման» ծրագրի փորձագետ Անժելա Սոկիրկան: 

Աշխատակազմի և  միջազգային  համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի, Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Սադոյանի, պրոֆեսոր Վարուժան Հովհաննիսյանի, դոցենտ Սիրինե Շողերյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում  քննարկվեցին Էկոլոգիակիան կրթության և կայուն զարգացման դերը ներկայիս զարգացող աշխարհում` որպես կրության ոլորտի կարևոր բաղադրիչ:

ՀՊՄՀ-ի գործընկերները ներկայացրին ֆակուլտետի համապատասխան բաժնում, ինչպես նաև համալսարանի այլ ֆակուլտետներում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում դասավանդվող բնապահպանական ցիկլի դասընթացները: Փորձագետ Անժելա Սոկիրկան շեշտադրեց և կարևորեց «Էկոլոգիա և կայուն զարգացում» առարկայի ներդրումը ավագ դպրոցում, ինչպես նաև Կայուն զարգացում դասընթացի ընդգրկումը համալսարանի բոլոր մասնագիտական կրթական ծրագրերում: